AM
18 Փետրվար 2013 - 13:01 AMT

Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիայի» հետ հանդիպումից առաջ պակասում էին պաշտոնական խաղերը

Դոնեցկի «Շախտյորը» միակ ակումբն է հետխորհրդային տարածքում, որը շարունակում է մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Ճիշտ է, 2:2 հաշվով ոչ ոքին «Բորուսիայի» հետ 1/8 եզրափակչում բարդացրեց թիմի անցումը հաջորդ փուլ: Արտագնա խաղում պարտադիր հաղթելու անհրաժեշտության մասին է ասել «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Մինչ փետրվարի 23-ը մենք կմարզվենք Անթալիայում: Աշխատանքը հավաքում այնպես է կառուցված, որ օրը մեջ ստուգողական խաղեր են անցկացվում: Հարկավոր է լուրջ մոտենալ գործընթացին, քանի որ արդեն մարտի 1-ին Ուկրաինայում վերսկսվում է ներքին առաջնությունը, իսկ մարտի 5-ին մենք պատասխան խաղը կանցկացնենք «Բորուսիայի» դեմ»,-ասել է Մխիթարյանը:

Նա նշել է, որ Բորուսիայի» հետ առաջին խաղից առաջ պակասում էին պաշտոնական հանդիպումները: «Այստեղից էլ խաղի այն մակարդակի բացակայությունը, որը մենք ցույց էինք տալիս անցյալ տարի ՉԼ խմբային փուլում: Սակայն, պատասխան խաղին մենք առավել լուրջ կմոտենանք»: