ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովին ու Էդվարդ Նալբանդյանին հաջորդ շաբաթ մեկ հանդիպում ևս անցկացնել Փարիզում: Այդ մասին ԱՊԱ-ին է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Ըստ նրա, տարածաշրջան կրկին այցելելուց առաջ, միջնորդները մտադիր են կազմակերպել ևս մեկ հանդիպում նախարարների հետ Փարիզում: «Մենք առաջարկ ենք արել և սպասում ենք կողմերի պատասխանին»,-ասել է Ֆորը: Նա նաև նշել է, որ ըստ համանախագահների ծրագրերի, սկզբում տեղի կունենա առանձնազրույցներ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, իսկ հետո «3+2» ձևաչափով:






