«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է գոյատեւել առանց Ադրբեջանի հետ շփումների»,- հայտարարել է ԼՂՀ արտգոծնախարարի խորհրդատու Ռուբեն Զարգարյանը ` 2005 թվականի սեպտեմբերի 15-ին Մոսկվայում կայացած «Զուգահեռ ԱՊՀ. Աբխազիան, Մերձդնեստրը,Հարավային Օսիան եւ լեռնային Ղարաբաղը որպես հետխորհրդային տարածքի իրականություն» միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ: Միեւնույն ժամանակ, իր ելույթում Ռ. Զարգարյանը մատնանշել է ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ համակարտության կարգավորման հետեւյալ անհրաժեշտ պայմանները` Բաքվի ճանաչումը, որ ԼՂՀ կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է, ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնումը, ԼՂՀ միջազգային ճանաչումը, բոլոր գրավյալ տարածքների վերադարձը, ԼՂՀ եւ Ադրբեջանի հավասար կարգավիճակների ճանաչումը, Ադրբեջանի կողմից 1988 թվականին ադրբեջանական ցեղասպանությունից տուժած ԼՂՀ բոլոր քաղաքացիների վնասի փոխհատուցում, Ղարաբաղի բնակիչների ցեղասպանությունում մեղավոր ադրբեջանցի պետական գործիչների նկատմամբ միջազգային տրիբունալի կազմակերպում, Ադրբեջանի կողմից իրականացրած Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության փաստի միջազգային ճանաչում, տեղեկացնում է «Ռեգնում» լրտվական գործակալությունը:






