AM
18 Փետրվար 2013 - 16:54 AMT

«Բանանցը» ստուգողական խաղում 3:1 հաշվով հաղթել է «Նեա Սալամիս» թիմին

Երևանի «Բանանցը» շարունակում է ուսումնամարզական երկրորդ հավաքն անցկացնել Կիպրոսում: Այսօր թիմն անցկացրել է ստուգողական երկրորդ խաղը: Մրցակիցն էր Կիպրոսի բարձրագույն խումբը ներկայացնող «Նեա Սալամիս» թիմը: Ամբողջ խաղն անցել է ակտիվ պայքարում, և 3:1 հաշվով հաղթել է «Բանանցը»:

Առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ են խփել: «Բանանցից» գոլի հեղինակ է դարձել Էդուարդ Ավագյանը: Ընդմիջումից հետո երևանյան ակումբի կազմում աչքի են ընկել Սարգիս Կարապետյանն ու Ալեքսը:

Հաջորդ հանդիպումը «Բանանցն» անցկացնելու է փետրվարի 25-ին: Մրցակցի անունը հայտնի կդառնա մոտ օրերս: