AM
19 Փետրվար 2013 - 08:15 AMT

Դևիսի գավաթի Արգենտինա-Ֆրանսիա խաղը տեղի կունենա Parque Roca մարզադաշտում

Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի հանդիպումը Արգենտինայի ու Ֆրանսիայի հավաքականների միջև տեղի կունենա Բուենոս Այրեսում:

Խաղը տեղի կունենա Parque Roca մարզադաշտում ապրիլի 5-7-ը, հայտնում է gotennis.ru-ն: Մինչ այդ հավաքականները հանդիպել են 5 անգամ և բոլոր 5 խաղերում հաղթել են ֆրանսիացի թենիսիստները: