AM
19 Փետրվար 2013 - 11:42 AMT

Ռոշֆորի շախմատի մրցաշարի առաջատարը շարունակում է մնալ Կարեն Գրիգորյանը

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում չորս տուրից հետո 4 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը:

Հաղթողը կստանա 1000, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրածները համապատասխանաբար 800 և 600 եվրո: Մրցաշարն ավարտվելու է փետրվարի 22-ին: