AM
11 February 2003 - 15:30 AMT

ՇՈՒՏՈՎ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՎՈԼԳՈԳՐԱԴԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՐԿԱՄՅԱ ՀԱՄԱԳԱՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

2003 թվականին Հայաստանի մայրաքաղաքի եւ Վոլգոգրադի միջեւ կստորագրվի մոտակա երկու տարիների համագործակցության ծրագիր: Այդ մասին, մեկնաբանելով Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության այցը Վոլգոգրադ, «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Աշոտ Պետրոսյանը: Նրա խոսքերով, ծրագիրը նպատակաուղղված կլինի տնտեսական, առեւտրային, տրանսպորտային, մշակութային-մարդասիրական եւ առողջապահական կապերի ընդլայնմանը: Ինչպես նշել է Պետրոսյանը, այցի ընթացքում քննարկվել են բեռների տեղափոխման այլընտրանքային ուղիները: