Թեհրանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթում Հայաստանի հավաքականը A խմբում հաղթել է Բելառուսին: Հայ ըմբիշները դուրս են եկել խմբից ու բրոնզե մեդալների համար կպայքարեն Թուրքիայի հետ:
Հայ մարզիկներից հաղթանակներ են տարել Հարություն Հովհաննիսյանը (55կգ), Ալեքսան Միքայելյանը (60կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84կգ) և Սարգիս Տոնոյանը (96կգ):
Պարտություն են կրել Տիգրան Թորոսյանը (66կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ): Հայաստանը հաղթել է 5:2 հաշվով:
Եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան այսօր երեկոյան: Եզրափակչում Ռուսաստանը կհանդիպի Իրանի հետ:
Հայաստանը Աշխարհի գավաթում երկու անգամ նվաճել է բրոնզե մեդալներ:






