Փետրվարի 19-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորվել է ժամկետային զինծառայող 1992 թվականին ծնված Գոռ Արթուրի Ղազարյանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:






