AM
20 Փետրվար 2013 - 13:17 AMT

Հայտնի են Հայաստանի և Թուրքիայի հավաքականների կազմերը ըմբշամարտի Աշխարհի գավաթում

Թեհրանում այսօր տեղի կունենան հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի եզրափակիչ գոտեմարտերը: Հայաստանը երրորդ տեղի համար պայքարում կհանդիպի Թուրքիայի հետ: Իսկ եզրափակիչ են դուրս եկել Ռուսաստանի ու Իրանի հավաքականները:

Արդեն հայտնի են դարձել Հայաստանի և Թուրքիայի հավաքականների կազմերը: Մինչև 55 կգ քաշային կարգում Հարություն Հովսեփյանի մրցակիցը կլինի Ֆաթիհ Ուչունչուն, Ալեքսան Միքայելյանինը (60կգ)՝ Արյիք Մեվլիթը, Տիգրան Թորոսյանինը (66կգ)՝ Ատական Յուկսելը:

Վարշամ Բորանյանը (74կգ) կհանդիպի Սերեֆ Թուֆենկի հետ, Հրաչ Հովհաննիսյանը (84կգ)՝ Սելջուկ Չեբի, Սարգիս Տոնոյանը (96կգ)՝ Չենկ Իլդեմի, իսկ Վաչիկ Եղիազարյանը (120կգ)՝ Էմին Օզթուրքի հետ: