AM
20 Փետրվար 2013 - 13:08 AMT

Դիրքերում այսօր սպանված ժամկետային զինծառայողը հետմահու պարգևատրվել է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից։

1992 թ. ծնված Գոռ Ղազարյանը հակառակորդի գնդակից մահացու վիրավորվել է այսօր` հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում: