Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են 2016 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի շինարարական աշխատանքները: Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովի նախագահ Նավալ Էլ Մութավակելի գլխավորած ստուգայցային խումբը եռօրյա այցով գտնվել է Բրազիլիայում, ուսումնասիրել գործընթացը և որոշակի առաջընթաց է արձանագրել:
Որոշ մարզակառույցներ խաղերի ծրագրով պետք է միաժամանակ շահագործման հանձնվեն: Նաև անհրաժեշտ է հնարավորինս շուտ հաստատել հյուրանոցային համալիրի նախագծերը: Մինչև խաղերի մեկնարկը օլիմպիական մարզակառույցներում նախատեսվածի համաձայն պիտի կայանան ստուգողական մրցումներ, որպեսզի շտկվեն հնարավոր թերություններն ու բացթողումները, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օլիմպիական խաղերն առաջին անգամ են անցկացվում Հարավային Ամերիկայում: Այն տեղի կունենա օգոստոսի 5 – 21 –ը , մի ժամանակահատված , որը օրացույցով Բրազիլիայում տարվա եղանակներից ձմեռն է և ջերմաստիճանը տատանվում է + 18 – 25 աստիճան:






