AM
21 Փետրվար 2013 - 09:55 AMT

Իտալահայ գործարարը մտադիր է կարի արտադրություն բացել Արցախում

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են Արցախում կարի արտադրության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է գործարարի կողմից այս ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կարի արտադրությունը Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից էր և այստեղ կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները այդ ուղղության դինամիկ առաջընթացը ապահովելու համար, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: