AM
11 February 2003 - 15:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում «կովկասյան քառյակի» նիստին մասնակցող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, հանդիպել է Ստավրոպոլի մարզի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արմեն Խաչատրյանը բարձր կարծիք է հայտնել հայտնի առողջավայրի մասին` հատկապես նշելով Կիսլովոդսկում բնակվող ժողովուրդների միջեւ բարի դրացիական հարաբերությունները: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանի եւ Ստավրոպոլի միջեւ ավելի սերտ գործնական համագործակցության հնարավորության մասին: Հանդիպումից հետո Հայաստանի պատվիրակությունն այցելել է Կիսլովոդսկի հայկական եկեղեցի: