AM
22 Փետրվար 2013 - 08:29 AMT

Արսեն Գալստյանը ճանաչվել է Ռուսաստանի 2012թ. երկրորդ ամենահաջողակ մարզիկը

Ձյուդոիստ Արսեն Գալստյանը, որը Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի համար նվաճեց առաջին ոսկե մեդալը, առանձնակի հարգանքի է արժանի, քանի որ նրա հաղթանակը ուժ տվեց թիմի մյուս մարզիկներին, հայտարարել է «Ռ-Սպորտ» գործակալությանը 2012 Օլիմպիադայի ծանրամարտի արծաթե մեդալակիր Սվետլանա Ծառուկաևան: Արսեն Գալստյանը ճանաչվել է Ռուսաստանի 2012թ. երկրորդ ամենահաջողակ մարզիկը :

«Արսենը մեծ հարգանքի է արժանի: Ոսկի նվաճել Օլիմպիադայում շատ մեծ նվաճում է: Դա մեր առաջին ոսկին էր Լոնդոնում, իր հաղթանակով նա օլիմպիական ոգի ներշնչեց ռուսաստանցի մարզիկներին, մենք բոլորս տեսանք, որ կարող ենք հաղթել Օլիմպիադայում: Նրա հաղթանակի շնորհիվ, մենք ավելի շատ հավատացինք մեր ուժերին: Գալստյանի ելույթը դրական ազդեցություն ունեցավ բոլոր ռուսաստանցի մարզիկների վրա»,-ասել է Ծառուկաևան: