Ռումինիայի Բրաշով քաղաքում փետրվարի 23 –ին ավարտվելու է Եվրոպայի ձմեռային օլիմպիական պատանեկան 11 –րդ փառատոնը:
Հայաստանի երեք պատվիրակներն արդեն ավարտել են իրենց ելույթները: Դահուկավազորդների մրցումներում հանդես են եկել 89 մարզիկներ: Եզրագիծը հատել են 83 տղաներ, որոնցից երկուսը ներկայացնում էին Հայաստանը:
Արայիկ Գրիգորյանը գրավել է 57 –րդ տեղը, իսկ Սլավիկ Սիմոնյանը` 73 –րդ: Իսկ արագավազքում նրանք 87 մասնակիցների մրցավեճում զբաղեցրել են համապատասխանաբար 75 –րդ և 84 –րդ տեղերը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Աղջիկների հսկա ոլորավայրէջք ձևում 12 մարզուհի չեն կարողացել հատել եզրագիծը : Մրցուղին հաղթահարած 67 պատվիրակների պայքարում է եղել Եվա Պապոյանը:






