Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, որի անցկացումը Բոսֆորի եւ Սաբանչիի համալսարաններում նախօրեին արգելվել էր թուրքական դատարանի կողմից, այնուամենայնիվ, վաղը տեղի կունենա, բայց` Ստամբուլի մեկ այլ համալսարանում, պնդում են միջոցառման կազմակերպիչները: CNN-Turk հեռուստակայանը հաղորդել է, որ Ստամբուլի Բիլգի համալսարանի ղեկավարությունը համաձայնել է հյուրընկալել Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը: Գիտաժողովն արգելելու մասին դատարանի որոշումը դատապարտել են Թուրքիայի կառավարությունը եւ Եվրահանձնաժողովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:






