Կայացել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ավելի քան 100 մարզիկներ տարբեր մարզերից և Երևանից:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Փաշիկ Ալավերդյանը առաջնությունն անցել է բավականին հետաքրքիր պայքարում:
2013 թվականի չեմպիոնների կոչումները նվաճել են հետևյալ ծանրորդները` Արման Քյափանակցյանը (56 կգ), Ծերուն Առաքելյանը (62 կգ), Վլադիկ Կարապետյանը (69 կգ), Անդրանիկ Կարապետյանը ( 77 կգ), Տիգրան Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը ( 94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (+ 105կգ):
Կանանց պայքարում հաղթողներ են դարձել Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Ռոզա Ավետիսյանը (63 կգ), Արևիկ Պապիկյանը (69 կգ), Մելինե Դալուզյանը (75 կգ) և Ֆլորա Եղիազարյանը (+ 75 կգ):






