Գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը և Էլինա Դանիելյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում երկու տուրից հետո ունեն 2-ական միավոր և մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը:
Քափել լա Գրանդ են մեկնել նաև գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Հարությունյանը, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը, Կարինա Համբարձումովան, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը:
Մրցաշարը կկայանա մինչև մարտի 2-ը, տեղեկացնում է armchess.am-ը:






