AM
26 Սեպտեմբեր 2005 - 05:27 AMT

ՍԹԻՎԵՆ ՄԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Մինչեւ սեպտեմբերի վերջը Բաքու կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Այդ մասին, լրագրողներին է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշը: Ըստ նրա` Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: