Հայաստանի աթլետիկայի հավաքականը Ստամբուլում մասնակցել է Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Նախապես պլանավորած 25 մարզիկների փոխարեն մրցավայր են մեկնել 18-ը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը:
Հայաստանի կանանց թիմը 12 երկրների պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ տղամարդիկ՝ 9-րդ: «Կանանց ելույթը բավարար եմ գնահատում, սակայն տղամարդկանց մոտ շատ սայթաքումներ են եղել: Լավ արդյունք գրանցելուն խանգարեց նաև այն, որ մեր մի քանի ուժեղ մարզիկներ` հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը և նիզականետորդ Քրիստինե Հարությունյանը, չկարողացան մասնակցել առաջնությանը»,- նշել է նա:
Մարտի սկզբին գերմանական Գյոթենբուրգում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությունում մասնակցելու են 2 մարզիկներ` հեռացատկորդ Արսեն Սարգսյանը և Ամալյա Շառոյանը, ով ելույթ է ունենալու 400 մետր վազքում: Իսկ Բալկանյան երկրների կրոսային առաջնությունում հանդես են գալու ԼՂՀ-ի 3 պատվիրակներ:






