Վրաստանի հարավի հայկական կազմակերպությունները երկրի ղեկավարությանն առաջարկել են քննարկել Վրաստանի հայաբնակ Ջավախքի երկրամասին Վրաստանի կազմում ինքնավար երկրամասի կարգավիճակ տրամադրելու հարցը: Նման առաջարկությամբ հանդես են եկել Սամցխե Ջավախքի հայկական կազմակերպությունների համաժողովի մասնակիցները, որը կայացել է Ախալքալաքում: Համաժողովի մասնակիցները նաեւ Վրաստանի ղեկավարությանը խնդրել են «արագացնել երկրամասի բնակչության աշխատանքի տեղավորման հիմնախնդրի լուծումը, որը կարող է սրվել Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրս բերումից հետո», հաղորդում է Իտար-Տասս գործակալությունը:






