AM
27 Սեպտեմբեր 2005 - 02:59 AMT

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 21-22-ին Լեհաստանի Պրուժ Գդանսկում անցկացվել են հայկական մշակույթի օրեր` նվիրված Հայաստանի Անկախության օրվան եւ հայոց գրերի 1600-ամյակին: Միջոցառման նախաձեռնողներն էին Պրուժ Գդանսկի վարչակազմը, Կալինինգրադի մարզի հայկական ազգային-մշակությաին ինքնիշխանությունը եւ Լեհաստանում բնակվող նկարիչ Գագիկ Փարսամյանը: Հայկական մշակույթի օրերի շրջանակներում անցկացվել են Գագիկ Փարսամյանի ցուցահանդեսները, հայկական հնագույն ձեռագրերի եւ սրբապատկերների ֆակսիմիլային ռեպրոդուկցիաները Մատենադարանից, Կալինինգրադի հայ համայնքի ստեղծագործական կոլեկտիվների համերգային մեծ ծրագիր եւ հայկական ազգային ուտեստների համտեսում: Սեպտեմբերի 22-ին Սուրբ Յացեկի կաթոլիկ եկեղեցում անցկացվել է Հայ առաքելական եկեղեցու ծառայությունը: Այն անցկացրել է Գերմանիայում հայկական թեմի վարդապետ Սերոբ Իսախանյանը, որը եկել էր Ֆրանկֆուրտից հատուկ այդ տոնին մասնակցելու: Տոնին մասնակցել են Պրիմորյեի վոյեվոդան, Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Հայրապետյանը, Գդանսկի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, Ազգային ժողովի պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներ, ազդեցիկ հասարակական գործիչներ եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ: Տոնի ավարտին հայերը եւ լեհերը հավաքվել են բարեկամության երեկոյի: Կալինինգրադից եկած հյուրերի համար տեղական իշխանությունների կողմից կազմակերպվել էր լայն ճանաչողական, էքսկուրսիոն ծրագիր, տեղեկացնում է Կալինինգրադի «Նաիրի» թերթը: