ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը մի շարք որոշումներ է կայացրել Օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների վերաբերյալ:
Ըստ ՖԻԴԵ-ի որոշման, հարկավոր է վարկանիշային միավորները վերադարձնել այն շախմատիստներին, ովքեր կորցրել են դրանք 2010թ. Օլիմպիադայում Սեբաստյան Ֆելլերի հետ պարտիանեում: Ինչպես պարզ է դարձել Օլիմպիադայից հետո, Ֆելլերը SMS-հաղորդագրությունների միջոցով պարտիաների ժամանակ հուշումներ է ստացել, հայտնում է chess-news.ru-ն:
Նախագահական խորհուրդը նաև սահմանել է նվազագույն մրցանակային ֆոնդը մայրցամաքային առաջնությունների համար, որոնք աշխարհի առաջնության էտապներից են համարվում: Այսպիսով, Եվրոպայի առաջնության մրցանակային ֆոնդը տղամարդկանց համար կլինի 150 000 եվրո, իսկ կանանց համար՝ 75 000:






