AM
26 Փետրվար 2013 - 08:51 AMT

Յուրա Մովսիսյանը մարզվում է «Սպարտակի» ընդհանուր խմբում

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը ոտքի թաթի վնասվածքի պատճառով չէր մարզվում նախորդ հավաքի վերջին օրերին, արդեն աշխատում է ընդհանուր խմբի հետ:

«Սպարտակը» վերջին հավաքն է անցկացնում իսպանական Մարբելիայում: Վալերի Կարպինը նշել է, որ նախորդ երկու հավաքը թիմն անց է կացրել լավ մակարդակով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: