AM
26 Փետրվար 2013 - 11:36 AMT

Սամվել Տեր-Սահակյանը Քափել լա Գրանդի առաջատարների թվում է

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո ունի 3,5 միավոր և մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը առաջատարներից հետ են մնում կես միավորով:

Մրցաշարը մեկնարկել է փետրվարի 23-ին և կտևի մինչև մարտի 2-ը, հաղորդում է armchess.am-ը:

Իսկ Արմինե Բաբայանը և Սարգիս Մանուկյանը Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: 7,5 միավորով աղյուսակը գլխավորում է Օմիդ Նորուզին (Իրան):