System of a Down ռոք խումբը սեպտեմբերի 27-ին ցույց է կազմակերպում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գրասենյակի մոտ` պահանջելով քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին օրինագծերը: System of a Down-ի երաժիշտները հայտարարել են, որ իրենց երկրպագուների եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ համատեղ սեպտեմբերի 27-ին ցույց են կազմակերպում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դենիս Հազթերթի գրասենյակի մոտ` պահանջելով քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին օրինագծերը: Ըստ Հայ դատի հանձնախմբի, System of a Down-ը, որի բոլոր չորս երաժիշտները հայեր են, կոչ են արել իրենց երկրպագուներին մասնակցել այդ ակցիային, որը տեղի կունենա Չիկագոյի արվարձաններից մեկում եւ պահանջել Հազթերթից կատարել իր խոստումը` դնել օրինագծերը քվեարկության: Հիշեցնենք, որ 2002 թ. Հազթերթը, հակառակ իր խոստումներին, երկու անգամ խոչընդոտել է այդ փաստաթղթերի վերաբերյալ քվեարկությունների անցկացմանը: Սեպտեմբերի 15-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծերին, եւ այժմ դրանց հետագա ճակատագիրը կախված է Դ.Հազթերթից:






