AM
27 Փետրվար 2013 - 07:46 AMT

Արամ Համբարյան. Մեր կարծիքն ու ԱՄՆ ժողովրդի արժեքներն անհամատեղելի են Ադրբեջանի խնդրագրերի հետ

Սպիտակ տան պատասխանը ղարաբաղյան հակամարտության մասին Ադրբեջանի խնդրագրին հատկապես արդիական է ադրբեջանցի դիպուկահարի կողմից 21-ամյա Գոռ Ղազարյանի սպանության ֆոնին: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա, ռազմաշունչ հռետորաբանության էսկալացիան ու Ալիևի վարչակազմի գործողությունները պետք է պատասխան ստանան ԱՄՆ-ից: «ԱՄՆ պատասխանը չպետք է խրախուսի բռնատերի մանիպուլյացիաները ժողովրդավարական համակարգի հետ: Եթե մեր կառավարությունը պատասխաներ խարդախ խնդրագրին, այն կհաստատեր, որ հնարավոր է օտարերկրյա միջամտություն մեր ներքին գործերին: Ամերիկյան ժողովրդի կարծիքն ու արժեքները անհամատեղելի են նման խնդրագրերի հետ»,-ասել է Համբարյանը: