Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում շարունակվում է շախմատային օփեն- փառատոնը: Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Ղարամյանը և Կարեն Գրիգորյանը հինգ տուրից հետո ունեն 4-ական միավոր:
Նրանք մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ի դեպ, 18-ամյա Գրիգորյանը, որը մինչ այս փառատոնը կրկին Ֆրանսիայում ելույթ էր ունենում Ռոշֆորի մրցաշարում, լրացրել է գրոսմայստերի նորմա, տեղեկացնում է armchess.am:






