Հունիսի 15-ին Երևանում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության գագաթաժողովը: Գագաթաժողովի աշխատանքներին մասկակցելու են 8 երկներ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Մակեդոնիան և Մոնտենեգրոն: Երևան են ժամանելու Համաշխարհային հակադոպինգային գործակալության զարգացման բաժնի պետ Թոմ Մեյը և եվրոպական գրասենյակի տնօրեն Ֆրեդերիկ Դոնզեն:
Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ողջ տարածաշրջանում առաջինն է, որ արժանացել է ISO-9001:2008 որակի կառավարման սերտիֆիկատի՝ աշխարհում դառնալով 23-րդ երկիրը, որին տրամադրվել է նման հավաստագիր:
Սոչի-2014 օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկությամբ, երեք հայ դոպինգ-սպաներ կընդգրկվեն խաղերը սպասարկող միջազգային հակադոպինգային թիմի կազմում:






