AM
28 Փետրվար 2013 - 08:03 AMT

Ճապոնացի գեղասահորդները Սոչիի Օլիմպիադային կպատրաստվեն Երևանում

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեում հյուրընկալվել են Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ և մենեջեր Հեդեիտո Իտոն և Տացուրո Մացումուրան: Նրանց Հայաստան էր ուղեկցել հայ անվանի մարզիչ Արարատ Զաքարյանը, որն այժմ աշխատում է Մոսկվայում, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նրանք եղել են Ծիծեռնակաբերդում, ծաղկեպսակ են դրել եղեռնի զոհերի հուշահամալիրում, ապա այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, մանրամասն ուսումնասիրել են սահադաշտը: Նրանց զարմացրել է սահադաշտի և սառույցի որակը:

Առաջիկայում Ճապոնիան մարզաձևի մեծ պատվիրակություն կուղարկի Հայաստան: Գեղասահորդներից բացի Հայաստանում կլինեն նաև մարզական գիտաբժշկական խմբեր և լրագրողներ:

Նրանց կարծիքով Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Կարևորում են և այն, որ ընդամենը 1, 5 ժամում հնարավոր է Երևանից հասնել Սոչի: