Մարտի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախկինի պես 3-րդ տեղում է: Նա ունի 2809 միավոր և Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան), որը 2-րդ տեղում է, միայն մեկ միավոր է զիջում: Վարկանիշի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը վաստակել է 2872 միավոր:
Ուժեղագույն շախմատիստների թվում կան ևս 4 հայ գրոսմայստերներ: Վլադիմիր Հակոբյանը պահպանել է իր դիրքը և 2704 միավորով 45-րդ տեղում է: Սերգեյ Մովսիսյանը 2695 միավորով նահանջել է 60-րդ տեղը, Գաբիել Սարգսյանը բարելավել է իր ցուցանիշը երկու հորիզոնականով և 2666 միավորով 78-րդ տեղում է: 2013թ. Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 2663 միավորով 81-րդ տեղում է:






