AM
1 Մարտ 2013 - 06:34 AMT

Հայ հրաձիգները ԵԱ թիմային պայքարում նվաճել են բրոնզե մեդալներ

Դանիայի Օդենսե քաղաքում շարունակվում է հրաձգության օդամղիչ ձևի Եվրոպայի առաջնությունը: Երիտասարդների տարիքային խմբում մրցել են Հրաչ Բաբայանը և Սուրեն Բերյանը: Նրանք ելույթ եձն ունեցել օդամղիչ հրացան 10 մ վարժությունում: Մրցմանը մասնակցում էին 56 մարզիկներ: Հրաչ Բաբայանը 614,5 միավորով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, իսկ Սուրեն Բերյանը‘ 605,3 միավորով 49-րդ, հաղորդում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջնությանը մասնակցում են 9 մարզիկներ: Իրենց մրցելույթները երիտասարդների տարիքային խմբում սկսել են Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Պետրոսյանը, Լիլիթ Մկրտչյանը(վազող թիրախ) և Սվետլանա Տիգրանյանը (հրացան): Տղաները թիմային հաշվարկում նվաճել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ:

Վերջին տարիներին հայ հրաձիգները նման հաջողություններ չէին ունեցել, աչքի էր ընկել միայն փորձառու Նորայր Բախտամյանը: Առաջնությունն ավարտվելու է մարտի 3-ին: