AM
1 Մարտ 2013 - 09:16 AMT

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը պատանեկան ԱԱ կարճ ծրագրից հետո 23-րդ տեղում է

Միլանում ընթանում է գեղասահքի աշախարհի պատանեկան առաջնությունը: Կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը գրավել է 23 –րդ տեղը: Այս արդյունքը թույլ է տվել, որ հայ գեղասահորդը հանդես գա ազատ ծրագրի մրցումներում, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Իսկ կարճ ծրագրից հետո առաջատարը Ջոշուա Ֆերրիսն է (ԱՄՆ): Ազատ ծրագրում ելույթ են ունենալու մինչև 24-րդ տեղը զբաղեցրած գեղասահորդները: