ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւը ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Քաղաքականության եւ ապագաղութացման գծով հատուկ կոմիտեի նախագահ: Այդ կառույցը մտնում է ՄԱԿ-ի ԳՎ 6 հիմնական կոմիտեների մեջ, որոնք զբաղվում են գաղութային վիճակում գտնվող երկրների եւ ժողովրդների անկախացման, խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման, հակամարտության գոտիներում խաղաղապահ գործողությունների անցկացման հարցերով: Յա.Ալիեւը կգլխավորի կոմիտեն ՄԱԿ-ի ԳՎ 60-րդ նիստի ընթացքում, հաղորդում է Day.az-ը:






