Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օրերի անցկացման շրջանակներում Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ: Այսօր պատվիրակության անդամները ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանի գլխավորությամբ հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին: ՌՀՄ անդամների եւ ԼՂՀ կրթության ու մշակույթի նախարար Կամո Աթայանի հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգի եւ դրա զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր: Պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը եւ նվիրաբերել են 10 համակարգիչներ նոր համակարգչային դասարանի համար:






