AM
2 Մարտ 2013 - 09:10 AMT

Մինչ 2013թ. ավարտը կսկսվեն փորձնական ուղևորությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով

Ստամբուլում նիստ է տեղի ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման հարցով Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի տրանսպորտի նախարարների մասնակցությամբ: Նիստում արձանագրություն է ստորագրվել շինարարական աշխատանքների տեպմերի արագացման մասին:

Մինչ 2013թ. ավարտը կսկսվեն փորձնական ուղևորությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով, հայտնել է Թուրքիայի նախարար Բինալի Յիլդիրիմը, հայտնում է SalamNews-ը: