AM
8 February 2003 - 15:50 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՏՈՒՄ Է ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԷԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

Փետրվարի 14-ին Ադրբեջանի ծանր հանցանքների գործերով դատական կոլեգիան կսկսի հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Ադրբեջանի երեք քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործի ուսումնասիրությունը: Ինչպես գրում է Ռուսաստանի «Կոմերսանտ» թերթը, մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Սեյար Ահունդովը, Սերգեյ Նամազովը եւ Մուբարիզ Ահունդովը 80-ական թվականների սկզբին հավաքագրվել են ՌԴ Կասպից նավատորմի հետախուզական մարմինների կողմից: Ինչպես գրված է հոդվածում, նրանք Ռուսաստանի համար հավաքել են տեղեկատվություն, մասնավորապես, ադրբեջանական բանակի սպառազինման եւ մարտունակության, նախատեսվող նավթամուղների ուղիների, Ադրբեջանում չեչեն եւ աֆղան գրոհայինների առկայության, վիրավոր չեչեններին Բաքվի հիվանդանոցներում բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: