AM
4 Մարտ 2013 - 11:54 AMT

Դավիթ Նալբանդյանը հայտնվել է BNP Paribas Open մրցաշարի հիմնական խաղացանկում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը և ռուսաստանցի Եվգենի Դոնսկոյը ուղղակիորեն հայտնվել են BNP Paribas Open մրցաշարի հիմնական խաղացանկում, քանի որ մրցումներին մասնակցելուց հրաժարվել են սլովենացի Գրեգ Ժեմլը և չեխ Ռադեկ Շտեպանեկը:

Wild card-ը, որ կազմակերպիչները տվել էին արգենտինահայ թենիսիստին, կստանա ամերիկացի Ջեկ Սոքը: BNP Paribas Open մրցաշարը տեղի կունենա մարտի 7-17-ը: