Գերմանական Գյութեբորգ քաղաքում ավարտվել է աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը, որը մեկնարկել էր մարտի 1-ին:
Հայաստանը ներկայացնում էին հեռացատկորդ Արսեն Սարգսյանը և վազորդ Ամալյա Շարոյանը:
Սարգսյանը ցույց է տվել 7,49 արդյունք և գրավել վերջին տեղը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուս Ալեքսանդր Մենկովը 8,22 արդյունքով:
Շարոյանը 400մ ձևում նույնպես զբաղեցրել է վերջին հորիզոնականը: Նա մրցատարածությունը հաղթահարել է 55,67 վայրկյանում:






