Սլավիկ Հայրապետյանը Միլանում կայացած գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում ավարտել է ելույթը:
Կարճ ծրագրում նա գրավել է 23 -րդ տեղը, իսկ ազատ ծրագրում 24 լավագույնների պայքարում, որտեղ ելույթ է ունեցել երգահան Արա Գևորգյանի երաժշտության ուղեկցությամբ, 21-րդն էր:
Նա իր մարզչի Սամվել Հայրապետյանի գլխավորությամբ նախապատրաստվելու է մարտի 22 –ին Լյուքսեմբուրգում կայանալիք միջազգային մրցաշարի, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:






