AM
4 Մարտ 2013 - 08:03 AMT

Սերոբ Անդրեասյանը ստացել է ձյուդոյի միջազգային կարգի մրցավարի կոչում

Պրահայում տեղի ունեցած «Եվրոպայի բաց առաջնություն» միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող մրցավար Սերոբ Անդրեասյանը հաջող է հանձնել մայրցամաքային կարգի մրցավարի քննությունները և ստացել միջազգային կարգի մրցավարի կոչում:

Նա Հայաստանը ներկայացնող 5-րդ միջազգային կարգի մրցավարն է, հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: