AM
4 Մարտ 2013 - 08:48 AMT

Արշակ Պետրոսյանն ու Գոհար Շահնազարյանը նետաձգության ԵԱ գրավել են 17-րդ տեղերը

Լեհաստանում ավարտվել է նետաձգության Եվրոպայի ձմեռային առաջնությունը: Հայաստանն այնտեղ ներկայացնում էին 3 մարզիկներ:

Արշակ Պետրոսյանն ու Գոհար Շահնազարյանը զբաղեցրել են 17-րդ տեղերը, իսկ Նունե Վասիլյանը`32-րդ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը նշել է, որ արդյուքները բավարար է գնահատում:

«Մենք լավ էինք պատրաստվել առաջնությանը, անցկացրել էինք բոլոր պլանավորած ուսումանամարզական հավաքները: Սակայն մրցակիցներն ավելի ուժեղ էին, և հայ մարզիկները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում: Նունե Վասիլյանը ելույթի օրը հիվանդ էր, ջերմությամբ էր հանդես գալիս, դրա համար էլ ցածր տեղ գրավեց»,- ասել է նա: