AM
5 Մարտ 2013 - 06:19 AMT

Վլադիմիր Պյատենկոն պաշտոնապես պայմանագիր է ստորագրել «Բանանցի» հետ

38- ամյա ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոն պաշտոնապես պայմանագիր է ստորագրել Երևանի «Բանանցի» հետ: Պայմանագիր է ստորագրել նաև Ալբերտ Կովալյովը, տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը: Ըստ պայմանագրի Պյատենկոն և Կովալյովը «Բանանցում» աշխատելու են մինչև 2015 թվականի հունիս:

Պյատենկոն մարզչական աշխատանքի է անցել 2008 թվականից: Նախ աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական, ապա որպես գլխավոր մարզիչ Դոնեցկի «Մետալուրգում»:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Բանանցը» մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Միկայի» հետ: Խաղը կկայանա մարտի 10-ին: