AM
5 Մարտ 2013 - 08:41 AMT

Ապրիլին հայ ծանրորդները Տաշքենդում մասնակցելու են Մ-17 տարեկանների ԱԱ

Երևանում տեղի է ունեցել ծանրամարտի պատանիների Հայաստանի առաջնությունը, մասնակցել են 165 ծանրորդներ: Նրանց գրանցած արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը ապրիլի 5-14-ը Տաշքենդում մասնակցելու է մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Ուզբեկստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու, որտեղ հայ պատանի ծանրորդներից 2 աղջիկ և 2 տղա վարկանիշեր ձեռքբերելուց հետո հնարավորություն կստանան մասնակցել 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերին: Տաշքենդ մեկնելուց առաջ հայ մարզիկները մասնակցելու են ուսումնամարզական հավաքների, աղջիկները՝ Երևանում, իսկ տղաները՝ Աբովյանում: