Այսօր Ստրասբուրգում կկայանա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը: Ակնկալվում է, որ հանդիպումը կանցնի ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցերով ժամանակավոր կոմիտեի ղեկավար լորդ Ռասսել Ջոնսթոնի մասնակցությամբ: Ադրբեջանական կողմը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը եւ պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն:






