Լեհաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Յան Տրուշտինսկին այսօրը հայտարարել է, թե Ռուսաստանը նախկին ՍՍՀՄ տարածքում «սառեցված» հակամատությունները պետք է կարգավորի Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցությամբ: «Ռուսաստանի եւ Եվրամիության ընդհանուր պարտականությունն է կարգավորել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի հակամարտությունները», – հայտարարել է Մոսկվայում կայացած միջազգային գիտաժողովի իր ելույթում Լեհաստանի արտգործնախարարը: «Դրանք այսպես կոչված «սառեցված» հակամարտություններն են, ուստիԵվրամիությունը եւ Ռուսաստանը պետք է համատեղ աշխատեն հակամարտությունների լուծումները գտնելու ուղղությամբ», – նշել Յան Տրուշտինսկին:






