AM
7 Մարտ 2013 - 11:20 AMT

Ստանիսլաս Վավրինկան համատեղ մարզում է անցկացրել Դավիթ Նալբանդյանի հետ

Շվեյցարացի թենիսիստ Ստանիսլաս Վավրինկան համատեղ մարզում է անցկացրել Դավիթ Նալբանդյանի հետ: «Այսօր առավոտյան շատ լավ մարզում եմ անցկացրել: Աշխատել եմ Դավիթ Նալբանդյանի հետ»,-գրել է մարզիկը Twitter-ի իր միկրոբլոգում:

Վավրինկան իր ելույթը Ինդիան-Ուելսում կսկսի երկրորդ շրջանից: Շվեյցարացին կխաղա Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ-Ուեյն Օդեսնիկ զույգի հաղթողի հետ: Նալբանդյանի մրցակիցը Ինդիան-Ուելսի մրցաշարում կլինի Մարսել Գրանոլլերսը: