«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Նրա օգնականները կլինեն «Արարատի» մարզիչ Արմեն Տոնոյանը և «Գանձասարի» դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:
Իսկ Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է լինելու Արթուր Ոսկանյանը: Նրան օգնելու են «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը և դարպասապահների մարզիչ Վոլոդյա Վարդանյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:






