Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Ռաֆայել Նազարյանը:
Նազարյանին կօգնեն «Բանանցի» մարզիչ Կարեն Սիմոնյանը և «Փյունիկի» մարզիչ Արտակ Օսեյանը:
Երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 11-ին Ղազախստանի հետ:






